Գուտերեշը նախազգուշացրել է Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ակտիվանալու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i111336-Գուտերեշը_նախազգուշացրել_է_Աֆղանստանում_ԻԼԻՊ_ի_ակտիվանալու_կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ակտիվանալու կապակցությամբ:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Սեպտեմբեր 10, 2019 15:04 Asia/Tehran
  • Գուտերեշը նախազգուշացրել է Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ակտիվանալու կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ակտիվանալու կապակցությամբ:

Երկուշաբթի օրը մի զեկույց ներկայացնելով ՄԱԿ-ի ԱԽ-ին, Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ հունիս ամսի կեսերից մինչև սեպտեմբերի սկիզբն ԻԼԻՊ-ն Աֆղանստանում 183 հարձակում է իրականացրել, ինչը նախորդ տարվա համեմատությամբ համարյա կրկնապատկվել է:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել նաև Աֆղանստանում ԻԼԻՊ-ի դեմ հարձակումների ընթացքում այդ ահաբեկչական խմբի ցուցաբերած դիմադրության կապակցությամբ: 

Վերջերս ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինն ասել էր.«Ներկա դրությամբ, ավելի քան 4 հազար ԻԼԻՊ-ի ահաբեկիչներ, գործունեություն են ծավալում Աֆղանստանում»: