Մադուրո. Վենեսուելան զորավարժություն է անցկացնում` իր տարածքը պաշտպանելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i111359-Մադուրո._Վենեսուելան_զորավարժություն_է_անցկացնում_իր_տարածքը_պաշտպանելու_համար
Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ Կոլումբիայի սահմանին զորավարժության նպատակը երկրի տարածքի պաշտպանությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2019 12:54 Asia/Tehran
  • Մադուրո. Վենեսուելան զորավարժություն է անցկացնում` իր տարածքը պաշտպանելու համար

Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ Կոլումբիայի սահմանին զորավարժության նպատակը երկրի տարածքի պաշտպանությունն է:

Նիկոլաս Մադուրոն ընդգծել է, որ այդ երկրի  կառավարությունն ու բանակը լիովին պատրաստ են պաշտպանելու Վենեսուելայի քաղաքացիներին: Նա ասել է.«Կոլումբիայի սահմանի մոտ զորավարժություններն ընթանում են Վենեսուելայի տարածքը պաշտպանելու համար և չեն սպառնում այլ երկրներին»:

Վենեսուելայի նախագահը հավելել է, որ եթե պետք է զենքով պաշտպանել այդ երկրի քաղաքացիներին, ապա բանակը պատրաստ է դրան:

Վենեսուելայի կառավարությունը Կոլումբիային մեղադրել է այդ երկրի կառավարությանն ընդդիմանալու նպատակով զինված խմբավորման ստեղծման մեջ, և ասել, որ այդ կապակցությամբ նամակ կուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Վենեսուելան ԱՄՆ-ի կառավարությանը մեղադրում է այդ երկրի արևմտամետ ընդդիմության աջակցության և Լատինական Ամերիկայում աճող լարվածություն առաջացման մեջ: