Ռուսաստանի դիրքորոշումը Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի սադրիչ քայլերի դեմ
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը քննադատել է Արևմտյան Ասիայում ԱՄՆ ապակայունացնող քայլերը:
Ուրբաթ օրը, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան քննադատելով ԱՄՆ կառավարության ջանքերը Պարսից ծոցում ծովային դաշինք ստեղծելու ուղղությամբ, հավելել է, որ այս կոալիցիան չի կայունացնի տարածաշրջանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հինգշաբթի օրը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դեռ շարունակում է տարածաշրջանի լարվածության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը և ձևավորում է կոալիցիա:
ԻԻՀ ԱԳ նախարարը, քննադատելով Արևմտյան Ասիայում կոալիցիա ձևավորելու ԱՄՆ-ի ծրագիրը, անդրադարձել է խաղաղ երկխոսության համար Իրանի յոթ դիվանագիտական նախաձեռնություններին:
Վերջին շաբաթներին ԱՄՆ-ը փորձում է ձևավորել կոլաիցիա՝ «Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգության ապահվոման» նպատակով: Բայց Սպիտակ տան եվրոպական դաշնակիցները նույնպես չեն ողջունել այդ պլանը: