Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 7 պաշտոնյաների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i111854-Եվրամիությունը_պատժամիջոցներ_է_սահմանել_Վենեսուելայի_7_պաշտոնյաների_դեմ
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Վենեսուելայի 7 պաշտոնյաների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2019 15:13 Asia/Tehran
  • Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 7 պաշտոնյաների դեմ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Վենեսուելայի 7 պաշտոնյաների դեմ:

Չորեքշաբթի Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների դեսպանները համաձայնել են պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի  անվտանգության և հետախուզության 7 պաշտոնյաների նկատմամբ, վերջիններիս մեղադրելով ենթադրյալ խոշտանգումների և մարդու իրավունքների ոտնահարման մեջ:

Այս պատժամիջոցները պետք է պաշտոնապես հաստատվեն ԵՄ-ի նախարարների խորհրդի կողմից: 

Եթե այդ պատժամիջոցները կիրառվեն, Եվրամիության կողմից վիզա տրամադրելու արգելքի և Եվրամիության տարածքում ակտիվների բռնագրավման պատժամիջոցների ցուցակում ներառված վենեսուելացի պաշտոնյաների թիվը կհասնի 25-ի:

Եվրամիությունն ԱՄՆ-ի կառավարության հետ համընթաց, քայլեր է ձեռնարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ ՝սահմանափակություններն ու ճնշումները մեծացնելու նպատակով: