Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 7 պաշտոնյաների դեմ
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Վենեսուելայի 7 պաշտոնյաների դեմ:
Չորեքշաբթի Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների դեսպանները համաձայնել են պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի անվտանգության և հետախուզության 7 պաշտոնյաների նկատմամբ, վերջիններիս մեղադրելով ենթադրյալ խոշտանգումների և մարդու իրավունքների ոտնահարման մեջ:
Այս պատժամիջոցները պետք է պաշտոնապես հաստատվեն ԵՄ-ի նախարարների խորհրդի կողմից:
Եթե այդ պատժամիջոցները կիրառվեն, Եվրամիության կողմից վիզա տրամադրելու արգելքի և Եվրամիության տարածքում ակտիվների բռնագրավման պատժամիջոցների ցուցակում ներառված վենեսուելացի պաշտոնյաների թիվը կհասնի 25-ի:
Եվրամիությունն ԱՄՆ-ի կառավարության հետ համընթաց, քայլեր է ձեռնարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ ՝սահմանափակություններն ու ճնշումները մեծացնելու նպատակով: