Մոսկվան ընդգծում է առանց արտաքին միջամտության Վենեսուելայի ճգնաժամի լուծման անհրաժեշտությունը
Ռուսաստանի նախագահի գրասենյակի խոսնակը կոչ է արել Վենեսուելայի ժողովրդի խնդիրները լուծել առանց արտաքին միջամտության:
Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վենեսուելայի բոլոր խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության:
Ըստ Պեսկովի, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բազմիցս նշել է ճգնաժամը լուծելու համար բանակցելու հնարավորությունն ու անհրաժեշտությունը, բայց անհրաժեշտ է նաև ընդդիմության փոխադարձ ցանկությունը:
Չնայած Վենեսուելայի ներկա ճգնաժամի քաղաքական լուծման համար կառավարության և ընդդիմության միջև բանակցային գործընթացը տապալելու ԱՄՆ-ի ջանքերին, Ռուսաստանը ցանկանում է, որ բանակցությունները շարունակվեն:
Մոսկվան բազմիցս շեշտել է Վենեսուելայի քաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և ողջունել է Նորվեգիայի միջնորդությամբ կառավարության և ընդդիմության բանակցությունները: