Մոսկվան ընդգծում է առանց արտաքին միջամտության Վենեսուելայի ճգնաժամի լուծման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i111904-Մոսկվան_ընդգծում_է_առանց_արտաքին_միջամտության_Վենեսուելայի_ճգնաժամի_լուծման_անհրաժեշտությունը
Ռուսաստանի նախագահի գրասենյակի խոսնակը կոչ է արել Վենեսուելայի ժողովրդի խնդիրները լուծել առանց արտաքին միջամտության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2019 12:37 Asia/Tehran
  • Մոսկվան ընդգծում է առանց արտաքին միջամտության Վենեսուելայի ճգնաժամի լուծման անհրաժեշտությունը

Ռուսաստանի նախագահի գրասենյակի խոսնակը կոչ է արել Վենեսուելայի ժողովրդի խնդիրները լուծել առանց արտաքին միջամտության:

Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վենեսուելայի բոլոր խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության:

Ըստ Պեսկովի, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բազմիցս նշել է ճգնաժամը լուծելու համար բանակցելու հնարավորությունն ու անհրաժեշտությունը, բայց անհրաժեշտ է նաև ընդդիմության փոխադարձ ցանկությունը:

Չնայած Վենեսուելայի ներկա ճգնաժամի քաղաքական լուծման համար կառավարության և ընդդիմության միջև բանակցային գործընթացը տապալելու ԱՄՆ-ի  ջանքերին, Ռուսաստանը ցանկանում է, որ բանակցությունները շարունակվեն:

Մոսկվան բազմիցս շեշտել է Վենեսուելայի քաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և ողջունել է Նորվեգիայի միջնորդությամբ կառավարության և ընդդիմության բանակցությունները: