ԱՄՆ պաշտպանության նախարարը զգուշացրել է երկրում ինքնասպանության համաճարակի տարածման կապակցությամբ
ԱՄՆ պաշպանության նախարարն անդրադառնալով զինվորականների շրջանում ինքնասպանությունների աննախադեպ աճին, հայտարարել է. «Մեր երկրին սպառնում է հատկապես երիտասարդների շրջանում ինքնասպանությունների համաճարակի տարածման վտանգը»:
Newsweek օրաթերթի շաբաթ օրվա հաղորդման համաձայն, Մարկ էսպերը հայտարարել է. «Մեր զորայինները տառապում են մի խնդրից, որն անվանում են նաև «ազգային ինքնասպանության համաճարակ»:
Պենտագոնի հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2019թ., նախորդ տարիների հետ համեմատ, ամերիկացի զինծառայողների շրջանում ինքնասպանությունների թիվը հասել է գագաթնակետին:
Զեկույցում նշված է, որ ԱՄՆ զինված ուժերում ինքանասպանությունների թիվը 2017թ գրանցված 511 դեպքերից, 2018 հասել է 541-ի:
ԱՄՆ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, զինվորականների մեծ մասն ինքնասպանություն է գործում իրեն կցված զենքով: