Ուրիշներին շանտաժի ենթարկելը Թրամփի վարքագծքի հիմքն է
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է այլ երկրների ղեկավարներին շանտաժի ենթարկելու մեջ:
Մադուրոն նշել է, որ Թրամփը տարբեր մակարդակներում շանտաժի է ենթարկում աշխարհի ժողովուրդներին և կառավարություններին, որպեսզի պայքարի Վենեսուելայի դեմ: Նա հավելել է, որՎենեսուելային օգնություն և հնարավորություններ տրամադրելուց հրաժարվելով, Թրամփը և Պոմպեոն փորձում են տապալաել Վենեսուելայի կառավարությանը:
Մադուրոյի դիտողություններն այն պայմաններում են կատարվել, երբ Ուկրաինայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի հրապարակված տեքստից պարզվում է, որ հեռախոսազրույցում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց պահանջել է հետևել ԱՄՆ նախկին փոխնախագահի օգնական և 2020 թ.-ի ընտրություններում Թրամփի հնարավոր մրցակից Ջո Բայդենի որդու դատական գործին: Հեռախոսազրույցի տեքստի հրապարակումից հետո, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ղեկավարները պահանջել են սկսել նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթացը: ԱՄՆ կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչները կոչ են արել հրապարակել այլ երկրների մախագահների հետ Թրամփի գաղտնի խոսակցությունները:
Ուրկաինայի նախագահի հետ հեռախոսազրույցից մեկ շաբաթ առաջ, Թրամփը սառեցրել էր Ուկրաինայի կառավարությանը օգնության տրամադրումը, որպեսզի Կիևի կառավարության վրա ճնշում գործադրի համագործակցելու համար:
ԱՄՆ-ը տարիներ շարունակ օգտագործում է ֆինանսական լծակները, ինչպիսիք են արտաքին օգնությունը, որպես այլ երկրների դեմ իր պահանջների բավարարման միջոց: Ավելի վաղ Կենտրոնական Ամերիկայի և Աֆրիկայան որոշ երկրների օգնություն տրամադրելը Թրամփը պայմանավորել էր այդ երկրների՝ Վաշիգտոնի պահանջներին ենթարկվելով: Մարտին ԱՄՆ-ի կառավարությունը նախագահ Թրամփի պահանջով կասեցրեց օգնությունը Կենտրոնական Ամերիկայի երեք երկրներին, որոնք կոչվում էին «Հյուսիսային եռանկյունի»: Թրամփը Էլ Սալվադորին, Գվատեմալային և Հոնդուրասին մեղադրում է դեպի ԱՄՆ էմիգրանտների հսքը կանխելու համար անգործության մեջ:
Վաշինգտոնը նաև ավելի քան 3 տարի է դադարեցրել է ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների գործակալության ֆինանսավորումը: Աֆղանստանում նույնպես ԱՄՆ-ի օգնությունը կրճատվել կամ դադարել է:
Վաշինգտոնի կողմից Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին աջակցելը կատարվում է այն պայմաններում երբ այս երկիրը երկար ժամանակ է, որ գտնվում է ԱՄՆ-ի ծանր պատժամիջոցների տակ:
ԱՄՆ տնտեսական պատժամիջոցները սրել են Վենեսուելայում տնտեսական ճգնաժամը, և հանգեցրել սննդի և դեղերի պակասի, էլեկտրաէներգիայինհոդքի դադարեցման և ներգաղթի աճի:
ԱՄՆ-ը իր օգնությունները, դարձրել է շանտաժի գործիք՝ աշխարհի տարբեր երկրներում իր նպատակներն ու քաղաքականությունը առաջ տանելու համար:
Այդ մասին նախազգուշացրել է նաև Մադուրոն: Ուկրաինայի վերջին սկանդալն վկայում է այդ մասին: