ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսի մերձակայքում հրթիռ է փորձարկել
https://parstoday.ir/hy/news/world-i112121-ԱՄՆ_ը_Խաղաղ_օվկիանոսի_մերձակայքում_հրթիռ_է_փորձարկել
ԱՄՆ օդուժը Խաղաղ օվկիանոսի մերձակայքում փորձարկել է միջմայրցամաքային հրթիռ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 03, 2019 05:32 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսի մերձակայքում հրթիռ է փորձարկել

ԱՄՆ օդուժը Խաղաղ օվկիանոսի մերձակայքում փորձարկել է միջմայրցամաքային հրթիռ:

Pars Today լրատվական գործակալության հաղորդման համաձայն, միջուկային մարտագլխիկ կրելու կարողությամբ հրթիռը փորձարկվել է Կալիֆոռնիայում տեղակայված ռազմաբազայից:

Հաղորդման համաձայն, Minuteman տեսակի  հրթռն արձակվել է Վանդերբուրգի ռազմաօդային կայանից: Այն անցել է մոտավորապես 6750 կմ և ընկել Մարշալյան կղզիների Քվաջալեն Ատոլ շրջանում:

ԱՄՆ-ի հրթիռային փորձարկումն իրականացվել է Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկման հետ միաժամանակ:

Չորեքշաբթի օրը,  Փհենյանը հրթռիային փորձարկում է իրականացրել  Վոնսան քաղաքի արևելյան շրջանից:

Սա Հյուսիսային Կորեայի իներորդ հրթռային փորձարկումն է՝ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկու Կորեաների միջև գտնվող չեզոք գոտում կայացած հանդիպումից հետո: