ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսի մերձակայքում հրթիռ է փորձարկել
ԱՄՆ օդուժը Խաղաղ օվկիանոսի մերձակայքում փորձարկել է միջմայրցամաքային հրթիռ:
Pars Today լրատվական գործակալության հաղորդման համաձայն, միջուկային մարտագլխիկ կրելու կարողությամբ հրթիռը փորձարկվել է Կալիֆոռնիայում տեղակայված ռազմաբազայից:
Հաղորդման համաձայն, Minuteman տեսակի հրթռն արձակվել է Վանդերբուրգի ռազմաօդային կայանից: Այն անցել է մոտավորապես 6750 կմ և ընկել Մարշալյան կղզիների Քվաջալեն Ատոլ շրջանում:
ԱՄՆ-ի հրթիռային փորձարկումն իրականացվել է Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկման հետ միաժամանակ:
Չորեքշաբթի օրը, Փհենյանը հրթռիային փորձարկում է իրականացրել Վոնսան քաղաքի արևելյան շրջանից:
Սա Հյուսիսային Կորեայի իներորդ հրթռային փորձարկումն է՝ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկու Կորեաների միջև գտնվող չեզոք գոտում կայացած հանդիպումից հետո: