CNN- ը նախազգուշացրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i112138-cnn_ը_նախազգուշացրել_է_Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_պատերազմի_կապակցությամբ
CNN հեռուստաընկերությունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հավանական պատերազմն աղետալի կլինի Վաշինգտոնի համար:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 03, 2019 12:48 Asia/Tehran
  • CNN- ը նախազգուշացրել է Իրանի  դեմ ԱՄՆ-ի պատերազմի կապակցությամբ

CNN հեռուստաընկերությունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հավանական պատերազմն աղետալի կլինի Վաշինգտոնի համար:

CNN լրատվական գործակալությունը հինգշաբթի օրը հաղորդել է, որ  Իրանի հետ պատերազմը աղետալի կլինի Վաշինգտոնի համար: Հեռուստաընկերությունը  նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս խոհեմ որոշում է կայացրել՝  Իրանի  դեմ ռազմական գործողությունների չդիմելու կապակցությամբ:

Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքների մասին CNN-ը նշել է. «Իրանի դեմ հարձակումը բարդ կլինի  և ԱՄՆ-ը ու նրա արևմտյան դաշնակիցները պարզապես չեն կարող  հաղթել պատերազմում»:

CNN- ը նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ցանկացած հարձակում կարող է վերածվել լայնածավալ ավերիչ պատերազմի, որը կարող է տարածվել մինչև Իսրայել:

CNN-ն ընդգծել է, որ Իրանի հետ բանակցություններն  անհրաժեշտություն են, քանի որ Իրանը կարող է անակնկալի բերել տարածաշրջանը: