ՄԱԳԱՏԷ-ն գոհունակություն է հայտնել Իրանի համագործակցության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i112163-ՄԱԳԱՏԷ_ն_գոհունակություն_է_հայտնել_Իրանի_համագործակցության_կապակցությամբ
ՄԱԳԱՏԷ-ի ժամակավոր գլխավոր տնօրենը գոհունակություն է հայտնել այդ կառույցի քննիչների հետ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության համագործակցության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2019 12:29 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ն գոհունակություն է հայտնել Իրանի համագործակցության կապակցությամբ

ՄԱԳԱՏԷ-ի ժամակավոր գլխավոր տնօրենը գոհունակություն է հայտնել այդ կառույցի քննիչների հետ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության համագործակցության կապակցությամբ:

Ուրբաթ օրը լրագրողներին տված զրույցում Կոռնել Ֆերուցեն ասել է.«Որոշ փոխհամաձայնություններ գոյությունն ունեն ու թերևս նորերը ձեռք կբերվեն»:

Առանց մանրամասներ ներկայացնելու, ՄԱԳԱՏԷ-ի ժամանակավոր գլխավոր տնօրենը հավելել է.«Այս գործընթացը իրականացման փուլում է և չենք կարող նախապես դատել դրա մասին, սակայն քայլերը ճիշտ ուղղության վրա են»:

2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ 2015թ. 5+1 երկրների միջև ստորագրված միջուկային համաձայնությունից: 

ՀԳՀԾ-ի ԱՄՆ-ի ապօրինի դուրս գալուց և եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած հանձնառությունները չիրագործվելուց մեկ տարի հետո, Իրանիը, ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ հոդվածների համաձայն, նվազեցրել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մասը: