ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը նոր ռեկորդ է սահմանել
https://parstoday.ir/hy/news/world-i112300-ԱՄՆ_ի_բյուջեի_դեֆիցիտը_նոր_ռեկորդ_է_սահմանել
ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային բյուրոն (CBO) դաշնային կառավարության բյուջեի դեֆիցիտը 2019 թվականին 984 միլիարդ դոլար է հաշվարկել, ինչը 2012 թվականից հետո գրանցված ամենաբարրձր ցուցանիշն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2019 12:57 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ի  բյուջեի դեֆիցիտը նոր ռեկորդ է սահմանել

ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային բյուրոն (CBO) դաշնային կառավարության բյուջեի դեֆիցիտը 2019 թվականին 984 միլիարդ դոլար է հաշվարկել, ինչը 2012 թվականից հետո գրանցված ամենաբարրձր ցուցանիշն է:

Հիլլ ամերիկյան տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի 4.7 տոկոսը: 

ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը, 2018 թվականի համեմատությամբ, 26 տոկոս աճ է արձանագրել:

ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային բյուրոն զգուշացրել է, որ բյուջեի դեֆիցիտը և այդ երկրի պետական պարտքը գտնվում են  անկայուն ուղու վրա:

Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր, ԱՄՆ-ի ՀՆԱ-ի նվազելու հետևանքով, նվազել են նաև այդ երկրի  կառավարության եկամուտները :

ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտի տվյալներով, այդ երկրի բյուջեի դեֆիցիտն այս տարի գերազանցելու է մեկ տրիլիոն դոլարը: