ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ «Բաց երկնքի» պայմանագրից
https://parstoday.ir/hy/news/world-i112338-ԱՄՆ_ը_որոշել_է_դուրս_գալ_Բաց_երկնքի_պայմանագրից
Միջազգային կարևոր պայմանագրերից դուրս գալու շրջանակում, ԱՄՆ նախագահն այս անգամ մտադիր էդուրս գալ «Բաց երկնքի» պայմանագրից:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 09, 2019 14:40 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ  «Բաց երկնքի» պայմանագրից

Միջազգային կարևոր պայմանագրերից դուրս գալու շրջանակում, ԱՄՆ նախագահն այս անգամ մտադիր էդուրս գալ «Բաց երկնքի» պայմանագրից:

Չորեքշաբթի օրը CNN-ը, հղում անելով մի ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել է, որ  «Բաց երկնքի» պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում, հակակշռի տակ կպառնվեն Ռուսաստանի նման երկրների երկրնքում ԱՄՆ-ի բանակի հետախուզական թռիչքները:

CNN-ը հավելել է.«Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ «Բաց երկնքի» պայմանագրից  Դոնալդ Թրամփի կառավարության հավանական դուրս գալը կհանգեցնի նոր ու վտանգավոր մրցավազքի: Քայլ որն ամերիկացի պաշտոնատարների խոսքերով, Եվրոպայում մարտահրավեր կնետի Ռուսաստանին»:

Սպիտակ Տունը և ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը մինչ այժմ  չեն պատասխանել այդ կապակցությամբ CNN-ի հարցերին:

Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է աշխարհի 34 երկրների կողմից: Այն թույլ է տալիս  պայմանագրի անդամ երկրների երկնքում  լրտեսական ու հետախուզական թռիչքներ իրականացնել: