ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ «Բաց երկնքի» պայմանագրից
Միջազգային կարևոր պայմանագրերից դուրս գալու շրջանակում, ԱՄՆ նախագահն այս անգամ մտադիր էդուրս գալ «Բաց երկնքի» պայմանագրից:
Չորեքշաբթի օրը CNN-ը, հղում անելով մի ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել է, որ «Բաց երկնքի» պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում, հակակշռի տակ կպառնվեն Ռուսաստանի նման երկրների երկրնքում ԱՄՆ-ի բանակի հետախուզական թռիչքները:
CNN-ը հավելել է.«Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ «Բաց երկնքի» պայմանագրից Դոնալդ Թրամփի կառավարության հավանական դուրս գալը կհանգեցնի նոր ու վտանգավոր մրցավազքի: Քայլ որն ամերիկացի պաշտոնատարների խոսքերով, Եվրոպայում մարտահրավեր կնետի Ռուսաստանին»:
Սպիտակ Տունը և ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը մինչ այժմ չեն պատասխանել այդ կապակցությամբ CNN-ի հարցերին:
Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է աշխարհի 34 երկրների կողմից: Այն թույլ է տալիս պայմանագրի անդամ երկրների երկնքում լրտեսական ու հետախուզական թռիչքներ իրականացնել: