Բեռնի Սանդերս. Թրամփն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենակոռումպացված նախագահն է
2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական թեկնածուն Դոնալդ Թրամփին որակել է որպես ԱՄՆ-ի պատմության ամենակոռումպացված նախագահ:
CNN- ի փոխանցմամբ, Օհայոյում տեղի ունեցած դեմոկրատական թեկնածուների չորրորդ ներկուսակցական քննարկումների ժամանակ, Բեռնի Սանդերսը հայտարարել է. «Թրամփը խագարել է 2016թ նախագահական ընտրությունների գործով Ռոբերթ Մյուլլերի հետաքննության անցկացման ընթացքին»:
Նա հավելել է, որ Թրամփն Ուկրաինայի սկանդալային գործի ժամանակ նույնպես փորձել է վնասել Ջո Բայդենի և Բարաք Օբամայի հեղինակությանը:
Բայդենը հայտարարել է, որ հենց սզկբից համոզված է եղել, որ եթե Թրամփը խափանի կոնգրեսի հետաքննոթյունը, նրա նկատմամբ պետք է գործադրվի իմպիչմենտ և ինքն ամեն ինչ կանի՝ վերջինիս Սպիտակ տնից դուրս բերելու համար:
Նա հավելել է, որ համաձայն է Սանդեսրի այն պնդման հետ, թե Թրամփն ԱՄՆ-ի ամենակոռումպացված նախագահն է:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի սկանդալային հեռախոսազրույցի բացահայտումից հետո, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հրահանգեց սկսել ԱՄՆ նախագահի իմպիչմենտի գործընթացը: