2019 թ.-ին ԱՄՆ-ը 55 միլիարդ դոլարի զենք է վաճառել
ԱՄՆ-ի պաշտպանության անվտանգության համագործակցության գործակալությունը հայտարարել է, որ 2019 թվականին այդ երկրի զենքի վաճառքը կազմել է ավելի քան 55 միլիարդ դոլար:
«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն, ամերիկյան գործակալությունը երեքշաբթի օրը հաղորդել է, որ զենքի վաճառքի մեծ մասը վաճառվել է ԱՄն-ի դաշնակիցներին և գործընկերներին: Վաճառված զինամթերքի արժեքը կազմել է 55.4 միլիարդ դոլար:
Զեկույցի համաձայն, ԱՄՆ-ի զենքի վաճառքի 2019-թ.-ի տվյալները ցույց են տալիս, որ անցած երեք տարիների ընթացքում զենքի վաճառքի ծավալն աճել է, ինչը վկայում է, որ ԱՄՆ-ը շարունակել է պաշտպանական սարքավորումներ և զինամթերք վաճառել իր դաշնակիցներին:
Այժմ ԱՄՆ-ը աշխարհում զենքի արտահանող երկրների ցանկում զբաղեցնում է առաջին տեղը և կարևոր դերակատարություն ունի անկայունության առաջացման և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի գրանցման մեջ:
Պարսից ծոցի արաբական երկրները, ներառյալ Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ի զենքի հիմնական գնորդներ են: