Վենեսուելայում հանրահավաք է տեղի է ունեցել ի պաշտպանություն Մադուրոյի
Վենեսուելայի բնակիչները հանրահավաք են անցկացրել Կարակասի փողոցներում՝ ի պաշտպանություն իրենց նախագահի:
Ինչպես հաղորդում է Press TV հեռուստաընկերությունը, հոկտեմբերի 19-ին կայացած հանրահավաքի մասնակիցները, բարձրացնելով երկրի դրոշն իրենց աջակցությունն են հայտնել օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
Չնայած ԱՄՆ-ի քայլերին, Վենեսուելայի ժողովուրդը շարունակում է պաշտպանել Մադուրոյի կառավարությունը:
Ավելի վաղ ևս Վենեսուելայի քաղաքացիներն իրենց աջակցությունը նախագահին հայտնելու համար փողոց էին դուրս եկել և իրենց ձեռքում կրում էին պլակարդներ, որոնց վրա գրված էր.«Յանկի վերադարձիր քո տուն», «Մի՛ միջամտեք Վենեսուելայի ներքին գործերին» կարգախոսները:
ԱՄՆ-ը աջակցում է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին,ինչը սրել է այդ երկրում տիրող լարվածությունը:
Գույադոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահ:
Վաշինգտոնը Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ ճնշում գործադրելու քաղաքականության շրջանակում վերջերս տեղեկացրել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցներն ավելացնելու մասին: