Վենեսուելայում հանրահավաք է տեղի է ունեցել ի պաշտպանություն Մադուրոյի
https://parstoday.ir/hy/news/world-i112703-Վենեսուելայում_հանրահավաք_է_տեղի_է_ունեցել_ի_պաշտպանություն_Մադուրոյի
Վենեսուելայի բնակիչները հանրահավաք են անցկացրել Կարակասի փողոցներում՝ ի պաշտպանություն իրենց նախագահի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2019 14:25 Asia/Tehran
  • Վենեսուելայում  հանրահավաք է տեղի է ունեցել ի պաշտպանություն Մադուրոյի

Վենեսուելայի բնակիչները հանրահավաք են անցկացրել Կարակասի փողոցներում՝ ի պաշտպանություն իրենց նախագահի:

Ինչպես հաղորդում է Press TV հեռուստաընկերությունը,  հոկտեմբերի 19-ին կայացած հանրահավաքի մասնակիցները, բարձրացնելով երկրի դրոշն իրենց աջակցությունն են հայտնել օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Չնայած ԱՄՆ-ի քայլերին, Վենեսուելայի ժողովուրդը շարունակում է պաշտպանել Մադուրոյի կառավարությունը:

Ավելի վաղ ևս Վենեսուելայի քաղաքացիներն իրենց աջակցությունը նախագահին հայտնելու համար փողոց էին դուրս եկել և իրենց ձեռքում կրում էին պլակարդներ, որոնց վրա գրված էր.«Յանկի վերադարձիր քո տուն», «Մի՛ միջամտեք Վենեսուելայի ներքին գործերին» կարգախոսները:

ԱՄՆ-ը աջակցում է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ  Խուան Գուայդոյին,ինչը սրել է այդ երկրում տիրող լարվածությունը:

Գույադոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահ: 

Վաշինգտոնը Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ ճնշում գործադրելու քաղաքականության շրջանակում վերջերս տեղեկացրել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցներն ավելացնելու մասին: