ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հանդիպել է Աֆղանստանի նախագահի հետ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը և Աֆղանստանի նախագահը, Կաբուլում կայացած հանդիպման ընթացքում, խոսել են տարածաշրջանային ու վերտարածաշրջանային զարգացումների և անվտանգության հարցերի շուրջ:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, կիրակի երեկոյան, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ հանդիպման ժամանակ, Մարք Էսպերն ասել է.«Աֆղան բանակայիններին ցուցաբերված ԱՄՆ-ի օգնություններն ազդեցիկ են եղել զինված խմբավորումներին, այդ թվում՝ թալիբներին ճնշելու գործում:
Աֆղանստանի նախագահն ընդգծել է, որ սեպտեմբերի 28-ին, նախագահական ընտրությունների անցկացման շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության քայլերը հաջող են եղել և :
Կիրակի օրը, Մարք Էսպերը, նախապես չհայտարարված այցով, ժամանել է Կաբուլ, որտեղ հանդիպում է ունեցել նաև այդ երկրումա մերիկյան զորուժի ռազմական հրամանատարի հետ:
Թալիբների դեմ պայքարում Աֆղանստանի անվտանգության ուժերին ցուցաբերված Վաշինգտոնի օգնությունների մասին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հայտարարությունը հնչել է այն դեպքում, երբ 2001թվականից Աֆղանստանում ամերիկյան ուժերի ներկայությունից մինչ այսօր, այդ երկրում ոչ միայն անվտանգություն ու խաղաղություն չի հաստատվել, այլև մեծացել է անապահովությունն ու խաղաղ բնակչության շրջանում գրանցված զոհերի թիվը: