Ֆրանսիացի ֆերմերները փակել են մի քանի կարևոր ճանապարհներ
Ի նշան բողոքի կառավարության գործունեության դեմ, ֆրանսիացի ֆերմերները որոշ քաղաքներում փակել են խոշոր ճանապարհները:
Ֆերմերները բողոքում են իրենց վատ տնտեսական պայմանների և կառավարության կողմից դրսևորվող անփութության դեմ:
Բողոքի ցույցը մեկնարկել է երեքշաբթի օրը: Ցուցարարները հավաքվել են մայրուղիների մոտ, փակելով ճանապարհները և բողոքում են ազատ առևտրի պայմանագրի և պաշտոնյաների անփութության դեմ:
Լիոն քաղաքում տեղի ունեցած ցույցի մասնակից երկու հարյուր ֆերմերներ, տրակտորներով փակել են ճանապարհները:
Բողոքի ցույցերը խցանումներ են առաջացրել որոշ ճանապարհների վրա:
Ֆրանսիացի ֆերմերները խիստ քննադատության են ենթարկել Եվրամիության և հարավամերիկյան երկրների միջև ստորագրված «Մերկոսուր» ազատ առևտրի համաձայնագիրը: