Պենտագոնը նախատեսում է ամերիկյան զորուժը դուրս բերել Աֆղանստանից
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը պատրաստել է իր զորայիններին Աֆղանստանից դուրս բերելու նախագիծը:
Պենտագոնի պաշտոնյաները հայտարարել են, որ նախարարությունը նոր է սկսել նախագծի մշակումը: Այս մասին հայտնում է ամերիկյան NBC լրատվական հեռուստաալիքը:
Ըստ զեկույցի՝ նախագիծը դեռևս վերջնական տեսքի բերված չէ և սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանը: Դրանցի հետո, երկու շաբաթվա ընթացքում ամերիկյան զորուժը դուրս կբերվի Աֆղանստանից:
Աֆղանստանում ԱՄՆ բանակի հրամանատար Սքոթ Միլլերը նույնպես հայտարարել է, որ 2018թ այդ երկրում ամերիկյան զորայինների թիվը 2 հազարով կրճատվել է:
Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական միջամտության արդյունքում, մինչ օրս սպանվել են հազարավոր քաղաքացիական անձինք և վնասվել են այդ երկրի տնտեսական ենթակառուցվաքները: Բացի այդ, ավելացել է նաև թմրանյութերի անօրինական շրջանառության ծավալը:
Այս ընթացքում, Աֆղանստանում զոհվել են մեծ թվով ամերիկացի զորայիններ, իսկ այս երկարատև պատերազմի ընթացքում ծախսվել են ամերիկացի հարկատուների վճարած հարկերը: