Նիկոլաս Մադուրոն համերաշխություն է հայտնել Էվո Մորալեսի հետ
Վենեսուելայի նախագահը դատապարտելով Բոլիվիայում կայունության խախտման դեմ ուղղված ցանկացած քայլ, իր աջակցությունն է հայտնել Բոլիվիայի նախագահին:
Նիկոլաս Մադուրոն ընդգծել է. «Եկեք բարձրացնենք համերաշխության դրոշները Էվո Մորալեսի հետ»:
Մադուրոն ասել է, որ պետք է կանխել Բոլիվիայում և Լատինական Ամերիկայում ցանկացած հեղաշրջման փորձ և քայլեր ձեռնարկել տարածաշրջանում ֆաշիզմի տարածվելու դեմ:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն ասել է, որ աջակողմյան ցուցարարները փորձում են հեղաշրջում իրականացնել Բոլիվիայի դեմ:
Նա ընդգծել է, որ բողաքարարները չեն ընդունում ընտրությունների արդյունքները և մտադիր չեն սպասել վերջնական արդյունքների հայտարարմանը:
Բոլիվիան, որը Վենեսուելայի ճգնաժամի ընթացքում կանգնած էր Կարակասի կողքին, չաջակցեց ԱՄՆ-ի կողմից Մադուրոյի օրինական կառավարության դեմ սահմանված պատժամիջոցներին: