Նիկոլաս Մադուրոն համերաշխություն է հայտնել Էվո Մորալեսի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i112842-Նիկոլաս_Մադուրոն_համերաշխություն_է_հայտնել_Էվո_Մորալեսի_հետ
Վենեսուելայի նախագահը դատապարտելով Բոլիվիայում կայունության խախտման դեմ ուղղված ցանկացած քայլ, իր աջակցությունն է հայտնել Բոլիվիայի նախագահին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2019 13:01 Asia/Tehran
  • Նիկոլաս Մադուրոն համերաշխություն է հայտնել Էվո Մորալեսի հետ

Վենեսուելայի նախագահը դատապարտելով Բոլիվիայում կայունության խախտման դեմ ուղղված ցանկացած քայլ, իր աջակցությունն է հայտնել Բոլիվիայի նախագահին:

Նիկոլաս Մադուրոն ընդգծել է. «Եկեք բարձրացնենք համերաշխության դրոշները Էվո Մորալեսի հետ»:

Մադուրոն ասել է, որ  պետք է   կանխել Բոլիվիայում և Լատինական Ամերիկայում ցանկացած հեղաշրջման փորձ և քայլեր ձեռնարկել տարածաշրջանում ֆաշիզմի  տարածվելու դեմ:

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն ասել է, որ  աջակողմյան ցուցարարները  փորձում են հեղաշրջում իրականացնել Բոլիվիայի դեմ: 

Նա ընդգծել է, որ բողաքարարները չեն ընդունում ընտրությունների արդյունքները և մտադիր չեն սպասել վերջնական արդյունքների հայտարարմանը:

Բոլիվիան, որը Վենեսուելայի ճգնաժամի ընթացքում կանգնած էր Կարակասի կողքին, չաջակցեց ԱՄՆ-ի կողմից Մադուրոյի օրինական կառավարության դեմ սահմանված պատժամիջոցներին: