Բողոքի ցույցերի հետևանքով, Ֆրանսիայի զբոսաշրջային արդյունաբերությունը մեծ վնասներ է կրել
Կառավարության քաղաքականության դեմ բողոքի ցույցերի հետևանքով, մեծ վնաս է հասցվել Ֆրանսիայի տնտեսությանը, հատկապես՝ զբոսաշրջային արդյունաբերությանը:
Ըստ ոչ կառավարական աղբյուրների, կառավարության քաղաքականության դեմ ուղղված բողոքի ցույցերի հետևանքով, Ֆրանսիայի տնտեսությանը մինչ այժմ հասցվել է մի քանի տասնյակ միլիարդ եվրոյի վնաս:
Բողոքի լայնածավալ ցույցերը, որ մեկնարկեցին անցյալ տարի և ուղված են Էմանուել Մակրոնի վարած քաղաքականության դեմ և որոնց ընթացքում ոստիկանությունը հաճախ կիրառել է բռնություն, զբոսաշրջիկներին ստիպել են վերանայել Ֆրանսիա այցելելու իրենց որոշումը:
«Դեղին բաճկոնավորների» շարժումը, որը սկսվեց 600 հազար բողոքարարների մասնակցությամբ, շարունակվում է արդեն 11 ամիս և մեկ շաբաթ:
Շարժման կողմնակիցները մշտապես դատապարտել են ցուցարարների նկատմամբ ոստիկանության կոպիտ վերաբերմունքը:
«Դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերը մեկնարկեցին 2018թ նոյեմբերի 17-ին՝ վառելիքի սակագների և հարկերի բարձրացման դեմ և աստիճանաբար վերածվեցին Մակրոնի քաղաքականության դեմ ուղղված ցույցերի:
Ցույցերի ընթացքում, մինչ այժմ, զոհվել է 11 մարդ: