Էմիգրանտների դեմ ուղղված Ֆրանսիայի ոստիկանության գործողությունները
Էմիգրանտների ու փախստականների դեմ Ֆրանսիայի կառավարության խիստ միջոցառումների շրջանակում, ոստիկանությունը քայլեր է ձեռնարկել Փարիզի որոշ շրջաններից նրանց տարհանելու համար:
«Ֆրանս Պրես»-ն այսօր հաղորդել է, որ անվտանգության ուժերի գործողություններն իրականացվել են էմիգրանտների վերաբերյալ Ֆրանսիայի կառավարության ընդունած նոր միջոցառումները հայտարարվելուց մեկ օր անց: Այդ գործողության ընթացքում, Ֆրանսիայի ոստիկանությունը հարյուրավոր էմիգրանտների է տարհանել Փարիզի հյուսիսում գտնվող երկու ճամբարներից:
Այդ երկու վրանային ճամբարներում գտնվող էմիգրանտների տարհանման գործում ներգրավված էին մոտ 600 ոստիկաններ:
Հաղորդվում է, երկու ճամբարներում կան մոտ 1200 էմիգրանտներ: Փախստականների մեծ մասը եկել էին Աֆղանստանից և Աֆրիկայի Սահարայի շրջանից:
Փարիզի ոստիկանության պետ Դիդյե Լալլեմեն, նշելով, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուսիսային հատվածում գտնվող երկու ճամբարներում փախստականների ներկայությունը վտանգավոր է, ասել է.«Չեմ կարող թույլ տալ, որ նման վտանգավոր իրավիճակը շարունակվի»:
Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, քննադատել են Ֆրանսիայի կառավարության հակամիգրացիոն քաղաքականությունները: