ԵՄ-ը երկարաձգել է Վենեսուելլայի դեմ պատժամիջոցները
Նոյեմբեր 11, 2019 14:50 Asia/Tehran
Վենեսուելլայի օրիանական կառավարության դեմ թշնամական քայլով, ԵՄ ԱԳ նախարարները երկարաձգել են այդ երկրի դեմ սահմանված պատժամիջոցները:
Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած նիստի ընթացքում, ԵՄ ԱԳ նախարարները համաձայնության են եկել երկարաձգել զենքի և այդ երկրի ընդդիմադիրներին ճնշելու համար օգտագործվող իրերի վաճառքի ոլորտում Վենեսուելլայի դեմ սահմանված պատժամիջոցները:
ԵՄ ԱԳ նախարարները նույնպես երկարաձգել են Վենեսուելլայի ակտիվների սառեցման և ճամբորդության արգելքի պատժամիջոցները:
ԱՄՆ-ն ու Եվրոպան տնտեսական պատժամիջոցներով փորձում են ճնշել Վենեսուելայի կառավարությանը ու նաև փորձում են Մադուրոյին ստիպել ընդդիմադիրների օգտին հեռանալ իշխանությունից:
Պիտակ