Ֆրանսիայի ոստիկանությունը հարձակվել է «դեղին բաճկոնավոր» ցուցարարների վրա
Կապիտալիստական համակարգի դեմ բողոքների ակցիայի առաջին տարեդարձին Ֆրանսիայի ոստիկանությունը հարձակվել է «դեղին բաճկոնավորներ» շարժման ցուցարարների վրա:
ֆրանսիական «Վան Մինոտ» օրաթերթի հաղորդման համաձայն, «դեղին բաճկոնավորներ» շարժման ստեղծման առաջին տարեդարձին, այսօր Փարիզում, Լիոնում, Մարսելում, Բորդոում, Լիլում և Թուլուզում և այլ քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել:
Ֆրանսիայի ոստիկանությունը արցունքաբեր գազով հարձակվել է ցուցարարների վրա: Ձերբակալել է 33 ցուցարար:
Ֆրանսիայում սոցցանցերը ժողովրդին կոչ են արել մասնակցել բողոքի ցույցերին, իսկ Ֆրանսիայի ՆԳՆ-ը ոստիկանության ուժերին բերել է պատրաստ վիճակի:
2018թ նոյեմբերի 17-ից, Ֆրանսիայում տեղի են ունենում հակակառավարական բողոքի ցույցեր: Ցուցարարները բողոքում են նախագահ Էմանուել Մակրոնի տնտեսական կոշտ քաղաքականության դեմ: