Ֆրանսիայում ջրհեղեղից տուժած քաղաքացիները դժգոհ են կառավարության գործունեությունից
Նոյեմբեր 25, 2019 14:00 Asia/Tehran
Ֆրանսիայում ջրհեղեղից տուժած քաղաքացիները քննադատել են կառավարության գործունեությունը:
Ֆրանսիայի BFMTV հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Ֆրանսիայի հարավարևելյան շրջաններում ջրհեղեղի հետևանքով տուժած մարդիկ քննադատել են այդ շրջանների քաղաքային կառավարման մարմիններին: Հաղորդվում է, որ տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը վնասել է բազմաթիվ տներ, ճանապարհները գետերի են վերածվել:
Տուժած մարդիկ քննադատում են կառավարությանը՝ համապատասխան քայլեր չձեռնարկելու համար:
Տեղատարափ անձրևների հետևանքով 5 մարդ է զոհվել: Կա նաև վիրավոր, մեկ մարդ էլ անհետ կորած է համարվում:
Հորդառատ անձրևների և ջրհեղեղի պատճառով Ալպ-Մարիտիմ և Վար շրջանները մեծ վնաս են կրել:
Պիտակ