Ֆրանսիա. Վաշինգտոնն իր դաշնակիցներին ստիպում է գնել ամերիկյան զենք»
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եվրոպական երկրներին և ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներին ստիպում է ամերիկյան զենք գնել:
Journal du Dimanche շաբաթաթերթին տված հարցազրույցում, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին ասել է.«Եվրոպան պետք է իր ռազմական հնարավորությունները կառուցի իր տնտեսական և քաղաքական հնարավորություններին համապատասխան, իսկ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամները պետք է միմյանց աջակցեն՝ իրենց դիրքերն ամրապնդելու հարցում»:
Փարլին անդրադարձել է նաև ամերիկյան հինգերորդ սերնդի կործանիչներին, նշելով, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի անդամներին պարտադրում է գնել դրանք:
Անդրադառնալով ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցության նշանակությանը, Ֆրանսիայի պաշտպանության նախարարն ասել է, որ առանց բանակցության հնարավոր չէ անվտանգություն հաստատել:
ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության մասին, Փարլին ասել է.«Այդ հայտարարությունը կատարվել է, որպեսզի կազմակերպության անդամները սկսեն քննարկել կարևոր հարցերը»: