Ֆրանսիան զգուշացնում է ԱՄՆ-ին առևտրային պատերազմի սրման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i114132-Ֆրանսիան_զգուշացնում_է_ԱՄՆ_ին_առևտրային_պատերազմի_սրման_կապակցությամբ
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերն անընդունելի է համարել որոշ եվրոպական ապրանքների վրա նոր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի հնչեցրած սպառնալիքը, ասելով.«Եվրամիությունը պատրաստ է պատասխանել այդ սպառնալիքին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2019 15:26 Asia/Tehran
  • Ֆրանսիան զգուշացնում է ԱՄՆ-ին առևտրային պատերազմի սրման  կապակցությամբ

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերն անընդունելի է համարել որոշ եվրոպական ապրանքների վրա նոր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի հնչեցրած սպառնալիքը, ասելով.«Եվրամիությունը պատրաստ է պատասխանել այդ սպառնալիքին»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ֆրանսիայի ֆինանսների նախարարը հավելել է. «Դաշնակցի կողմից նման սպառնալիքը սպասելի չէ»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը, գործ բացելով Ֆրանսիայում Ավստրիայում, Թուրքիայում և Իտալիայում թվային ընկերությունների հարկային օրենքների դեմ, սպառնացել է, որ ի աջակցություն ԱՄՆ-ի տեխնոլոգիական խոշոր ընկերությունների, մաքսատուրք կսահմանի Ֆրանսիայից ներմուծվող ապրանքների վրա: 

Թրամփի կառավարությունը հայտարարել է.«Քանի որ Ֆրանսիայի կողմից  թվային ծառայությունների վրա սահմանված մաքսատուրքերը վնասում են  ամերիկյան Google, Facebook, Apple և Amazon ընկերություններին, Վաշինգտոնը ցանկանում է 100 տոկոսանոց հարկ սահմանել ֆրանսիայից ներմուծվող երկու միլիարդ 400 միլիոն դոլար արժողությամբ ապրանքների վրա»: