Թուրքիան փնտրում է Լիբիայի նավթային պաշարները
Միջերկրական ծովում Կիպրոսի հետ վիճելի տարածքներում Թուրքիայի կողմից նավթի ու գազի պաշարների որոնման հետ միաժամանակ Անկարայի կառավարությունը չորեքշաբթի գիշեր հայտել է Լիբիայի ջրային տարածքներում նավթի ու գազի որոնումների հարցով տարվող ջնաքերի մասին:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը շրշտել է.«Թուրքիան օրինական հաստատություների միջոցով նվթի ու գազի պաշարներ գտնելու որոնումներ կրիականացնի իր և Լիբիայի ազգային միասնության կառավարության միջև համաձայնեցված տարածքներում»:
Նոյեմբերի 27-ին Թուրքիան ու Լիբիան Անկարա կատարած Լիբիայի ազգային միասնության կառավարության վարչապետ «Ֆայիզ Ալ-Սերաջի» այցի շրջանակներում նվթի ու անվտանգության ու ծովային տարածքների իշխանության ոլորտներում համագործակցության համաձայնություններ են կնքվել երկու երկրների միջև:
Այս քայլը քննադատվել է Միջերկրական ծովի ափամերձ մեծ թվով երկրների կողմից:
Թուրքիայի մյուս հարևան Հունաստանը, որ սահմանային խնդիրներ ունի Անկարայի կառավարության հետ, հայտարարել է.«Աշխարհագրական տեսանկյունից նման համաձայնությունը զավեշտալի է, քանի որ անտեսվել է Թուրքիայի ու Լիբիայի միջև գտնվող Հունաստանի Քրեթ կղզին: