Մակրոնի կառավարությունը մտահոգված է Ֆրանսիայում գործադուլի և բողոքների շարունակմամբ
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկրում բողոքի ցույցերը և գործադուլները դարձել են անկառավարելի:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆեր Կաստանտերը, BFM- ին տված հարցազրույցում, անդրադառնալով հինգշաբթի օրվա ցույցին և Ֆրանսիայի տարածքում մի քանի հազար իրավապահների մոբիլիզացմանն ասել է. «Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ 200 ոստիկաններ փորձում են ցրել 5000 ցուցարարների: Ցուցարարները միանում են բողոքարարներին և իրավիճակն անկառավարելի է դառնում»:
Կաստանտերն ասել է, որ ներկայումս մայաքաղաքում հայտարարվել է 245 երթի և հանրահավաքի անցկացման մասին և խոշոր քաղաքներում «սև դաշինքները» և «դեղին բաճկոնավորները» որոշել են միանալ ցույցին:
Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է կրճատել պետական ծախսերը՝ բյուջեի բացը լրանցնելու համար: Այս բարեփոխումների ընթացքում, կենսաթոշակների իջեցումից բացի, կառավարությունը փոփոխելու է կրթության և հանրային առողջության ոլորտի ծառայողների թիվը: