Համընդհանուր գործադուլ և բողոքի ցույցեր Ֆրանսիայում
Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ, բողոքելով կառավարութան տնտեսական քաղաքականության դեմ, համընդհանուր գործադուլ են հայտարարել:
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ցուցարարների թվում են նաև ուսոցիչներ ու շտապ օգնության աշխատակիցներ, ովքեր մասնակցում են Ֆրանսիայի վերջին տասնամյակների ամենախոշոր համընդհանուր գործադուլին, բողոքելով Էմանուել Մակրոնի կենսաթոշակային ծրագրի դեմ:
Ֆրանսիայի երկաթուղային հատվածի աշխատակիցները նույնպես, բողոքելով Մակրոնի կառավարության կողմից կենսաթոշակի մասին օրենքի փոփոխության դեմ, սպառնացել են շարունակել գործադուլը մինչև երկուշաբթի:
Համատարած գործադուլին միանում են նաև օդանավակայանի աշխատակիցները, բեռնատար մեքենաների վարորդները և ոստիկանությունը:
Մակրոնի կառավարությունն ասում է, որ ներկայիս կենսաթոշակային համակարգը չափազանց ծախսատար է, և նախատեսում է այն ոփոխության ենթարկել: