Ռուսաստան.«Մոսկվային մտահոգում է ԱՄՆ-ի կողմից արգելված հրթիռների փորձարկումը»
https://parstoday.ir/hy/news/world-i114537-Ռուսաստան._Մոսկվային_մտահոգում_է_ԱՄՆ_ի_կողմից_արգելված_հրթիռների_փորձարկումը
Ռուսաստանի կառավարությունն արձագանքելով օրերս ամերիկյան բալիստիկ հրթիռի փորձարկմանը, իր մտահոգությունն է հայտնել Վաշինգտոնի կողմից արգելված հրթիռների փորձարկման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2019 13:40 Asia/Tehran
  • Ռուսաստան.«Մոսկվային մտահոգում է ԱՄՆ-ի կողմից արգելված հրթիռների փորձարկումը»

Ռուսաստանի կառավարությունն արձագանքելով օրերս ամերիկյան բալիստիկ հրթիռի փորձարկմանը, իր մտահոգությունն է հայտնել Վաշինգտոնի կողմից արգելված հրթիռների փորձարկման կապակցությամբ:

 Ռուսաստանի ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության բաժնի տնօրեն Վլադիմիր Երմակովը հայտարարել է.«Մոսկվան հսկողության տակ կառնի INF պայմանագրով արգելված բալիստիկ հրթիռների փորձարկումը»:

Ռուս պաշտոնյան ասել է.«ԱՄՆ-ն դա անելու իրավունք ունի, քանի որ միակողմանիորեն դուրս է եկել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից (INF), բայց արգելված հրթիռները, որոնք փորձարկվել են պայմանագիրը լքելուց մի քանի ամիս առաջ, վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը  երկար ժամանակ է, որ մտադիր է  զարգացնել այդ հրթիռները»:

Միացյալ Նահանգները հինգշաբթի օրն իրականացրել է վերգետնյա բազավորման բալիստիկ հրթիռի փորձարկում, ինչն անհնար էր, քանի դեռ գործում էր Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը: