ՄԱԿ-ում սպառազինությունների վերահսկման մասին բանաձև է ընդունվել
https://parstoday.ir/hy/news/world-i114544-ՄԱԿ_ում_սպառազինությունների_վերահսկման_մասին_բանաձև_է_ընդունվել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ձայների մեծամասնությամբ ընդունվել է սպառազինությունների վերահսկման մասին Ռուսաստանի առաջարկած բանաձևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2019 15:21 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում  սպառազինությունների վերահսկման մասին բանաձև է ընդունվել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ձայների մեծամասնությամբ ընդունվել է սպառազինությունների վերահսկման մասին Ռուսաստանի առաջարկած բանաձևը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, ՄԱԿ-ի ԳԱ-ն ուրբաթ օրը 179 կողմ  ձայներով ընդունել է սպառազինությունների վերահսկման, զինաթափման և զանգվածային ոչնչացման զենքերի  չտարածման համակարգի ամրապնդման մասին Ռուսաստանի առաջարկած բանաձևը: 

Ըստ հաղորդման, ոչ մի երկիր  դեմ չի քվեարկել այդ բանաձևին:

179 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը քվեարկել են այդ բանաձևի օգտին: Միայն Ուկրաինան, Վրաստանը և Պալաո կղզիները ձեռնպահ են քվեարկել:

Այդ փաստաթուղթը պահանջում է ամենայն լրջությամբ քննարկել սպառազինությունների վերահսկման ոլորտում համաձայնագրերի ու դաշինքների  ժամկետների ավարտի  բացասական հետևանքները: 

Փաստաթղթում նաև կարևորվել է ՄԱԿ-ի դերն այդ ոլորտում բանակցությունները շարունակելու հարցում: