Թրամփի որոշումը՝ Աֆղանստանից ԱՄՆ-ի բանակայիններին դուրս բերելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i114586-Թրամփի_որոշումը_Աֆղանստանից_ԱՄՆ_ի_բանակայիններին_դուրս_բերելու_մասին
Առաջիկա օրերի ընթացքում ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարելու է իր ծրագիրը՝ Աֆղանստանից իր չորս հազար զորայիններին դուրս բերելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2019 07:42 Asia/Tehran
  • Թրամփի որոշումը՝ Աֆղանստանից ԱՄՆ-ի բանակայիններին դուրս բերելու մասին

Առաջիկա օրերի ընթացքում ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարելու է իր ծրագիրը՝ Աֆղանստանից իր չորս հազար զորայիններին դուրս բերելու մասին:

Վկայակոչելով  ԱՄՆ-ի կառավարության երեք պաշտոնատարների, NBC News հեռուստաընկերությունը հաղորդել է, որ չորս հազար զորայինների դուրս գալոից հետո, Աֆղանստանում մնալու են շուրջ ութ-իննը հազար ամերիկացի բանակայիններ:

Ամերիկացի պաշտոնատարները դեռևս չեն հայտարարել, թե երբ է սկսվելու այդ չորս հազար զորայինների Աֆղանստանից դուրս գալու գործընթացը, սակայն դա լինելու է այդ երկրից ԱՄՆ-ի փուլ առ փուլ դուրս գալու մի մասը:

2001 թվականից ի վեր, Աֆղանստան են մեկնել ավելի քան 775 հազար ամերիկացի զորայիններ: Պենտագոնի ներկայացրած տվյալներով, նրանցից շուրջ 2300-ը սպանվել են ևս 20 հազար 589-ը՝ վիրավորվել:

Ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ապահովման նպատակով Աֆղանստանում ԱՄՆ-ի և իր դաշնակիցների ներկայության պատճառով, այդ երկրում ավելի է տարածվել անապահովությունը, ահաբեկչությունը և թմրանյութի արտադրությունը: