Ֆրանսիայում շարունակվում է գործադուլը
https://parstoday.ir/hy/news/world-i114729-Ֆրանսիայում_շարունակվում_է_գործադուլը
Ֆրանսիայում 15 անընդմեջ օրը շարունակվում են կենսաթոշակային համակարգի փոփոխությունների դեմ ուղղված գործադուլները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2019 13:34 Asia/Tehran
  •  Ֆրանսիայում շարունակվում է գործադուլը

Ֆրանսիայում 15 անընդմեջ օրը շարունակվում են կենսաթոշակային համակարգի փոփոխությունների դեմ ուղղված գործադուլները:

Հինգշաբթի օրը  շարունակվել է ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի ոլորտների գործադուլը, որը լուրջ խնդիրներ է առաջացրել քաղաքային երթևեկության համար:

Այսօր Ֆրանսիայի շատ քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել:

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներըշարունակվում են արդեն երրորդ շաբաթը և արհմիությունների և կառավարության միջև փոխզիջման  հավանականությունը քիչ է:

Հակակապիտալիստական բողոքի ցույցերը Ֆրանսիայում ընթանում են արդեն մեկ տարի: Ցուցարարները բողոքում են նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության բարեփոխումների դեմ: