Ֆրանսիայում շարունակվում է գործադուլը
Դեկտեմբեր 19, 2019 13:34 Asia/Tehran
Ֆրանսիայում 15 անընդմեջ օրը շարունակվում են կենսաթոշակային համակարգի փոփոխությունների դեմ ուղղված գործադուլները:
Հինգշաբթի օրը շարունակվել է ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի ոլորտների գործադուլը, որը լուրջ խնդիրներ է առաջացրել քաղաքային երթևեկության համար:
Այսօր Ֆրանսիայի շատ քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել:
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներըշարունակվում են արդեն երրորդ շաբաթը և արհմիությունների և կառավարության միջև փոխզիջման հավանականությունը քիչ է:
Հակակապիտալիստական բողոքի ցույցերը Ֆրանսիայում ընթանում են արդեն մեկ տարի: Ցուցարարները բողոքում են նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության բարեփոխումների դեմ:
Պիտակ