Ֆրանսիայում հետաձգվել են Սուրբ Ծննդյան տոների առիթով նախատեսված ուղևորությունները
https://parstoday.ir/hy/news/world-i114801-Ֆրանսիայում_հետաձգվել_են_Սուրբ_Ծննդյան_տոների_առիթով_նախատեսված_ուղևորությունները
Ֆրանսիայում արդեն 17 անընդմեջ օրն ընթացող գործադուլների հետևանքով, հետաձգվել են Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք ուղևորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2019 05:02 Asia/Tehran
  • Ֆրանսիայում հետաձգվել են Սուրբ Ծննդյան տոների առիթով նախատեսված ուղևորությունները

Ֆրանսիայում արդեն 17 անընդմեջ օրն ընթացող գործադուլների հետևանքով, հետաձգվել են Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք ուղևորությունները:

Տրանսպորտի ոլորտի գործադուլն՝ ի նշան կենսաթոշակային բարեփխումների նախագծի, խնդիրներ է  ստեղծել ներքին ու արտասահմանյան զբոսաշրջիկների համար:

Հաղորդման համաձայն, շաբաթ օրը, Ֆրանսիայում գործում էին երկաթուղային գնացքների միայն կեսը, իսկ միջքաղաքային գնացքներն, այդ թվում նաև մայրաքաղաք Փարիզում, շարունակում էին մնալ անգործ:

Փարիզի մետրոյի 14 ուղղություններից ութը փակ էին, իսկ մյուսներն աշխատում էին անկանոն:

Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի ու ցուցարարների միջև անհաջող բանակցություններից հետո, քաղաքացիները հայտարարեցին, որ գործադուլները շարունակվելու են նաև Սուրբ Ծննդյան տոների ըթնացքում:

Ֆրանսիայում համընդհանուր գործադուլը սկսվել է դեկտեմբերի 5-ին: Գործադուլ հայտարարած ուսուցիչները, բժիշկներն ու տրանսպորտի ոլորտի աշխատակիցները, բողոքում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ: