Մակրոն.«Գաղութատիրությունը Ֆրանսիայի պատմության մեծագույն սխալն է եղել»
Աֆրիկա կատարած այցի ընթացքում, Ֆրանսիայի նախագահը գաղութատիրությունը որակել է որպես այդ երկրի պատմության մեծագույն սխալը:
Կիրակի օրը Փղոսկրի ափի մայրաքաղաք Աբիջանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը խոստովանել է,որ գաղութարարությունը Ֆրանսիայի պատմության մեծագույն սխալն է եղել:
Մակրոնն ասել է.«Շատ ժամանակներ Ֆրանսիան հանդես է եկել որպես մի երկիր, որը պահպանել է իր հին գաղութարարության ռազմավարական հայացքը: Սակայն գաղութատիրությունը Ֆրանսիայի հանրապետության մեծագույն սխալն է եղել»:
Ֆրանսիան 18-րդ դարում սկսեց իր ռազմական ու քաղաքական գաղութացման գործընթացն Աֆրիկյան մայրցամաքում և մինչև 20-րդ դարի կեսերը շարունակեց իր իշխանությունը Աֆրիկայի հյուսիսային, կենտրոնական ու արևմտյան հատվածներում:
Վերլուծաբանները կարծում են, որ Ֆրանսիայի գաղութատիրության ժամանակաշրջանի նկատմամբ Աֆրիկյան մայրցամաքի ժողովրդի և քաղաքական ու հասարակական ոլորտի ակտիվիստների անվստահությունը և պատմական դառը հիշողություններն այդ երկրին ստիպել են նոր ջանքեր գործադրել այդ մայրցամաք ներթափանցելու համար: