Արտասահմանի հովանավորությամբ, հարձակում է տեղի ունեցել Վենեսուելայի ռազմական կենտրոններից մեկի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i114848-Արտասահմանի_հովանավորությամբ_հարձակում_է_տեղի_ունեցել_Վենեսուելայի_ռազմական_կենտրոններից_մեկի_վրա
Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ կիրակի օրը երկրի ռազմական կենտրոններից մեկի դեմ իրականացված հարձակումը նախագծվել, կառավարվել ու հովանավորվել է արտասահմանյան ուժերի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2019 07:19 Asia/Tehran
  • Արտասահմանի հովանավորությամբ, հարձակում է տեղի ունեցել Վենեսուելայի ռազմական կենտրոններից մեկի վրա

Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ կիրակի օրը երկրի ռազմական կենտրոններից մեկի դեմ իրականացված հարձակումը նախագծվել, կառավարվել ու հովանավորվել է արտասահմանյան ուժերի կողմից:

Վենեսուելայի հաղորդակցության նախարար Խորխե Ռոդրիգեզն ասել է.«Նախահարձակները վերապատրաստվել են Կոլումբիայի աշխարհազորայինների ճամբարում»:

Ռոդրիգեզը նշել է, որ հարձակվողները վայելում էին Բրազիլիայի նախագահ Ժայեր Բուլսունարոյի կառավարության հովանավորությունը:

Վենեսուելայի հաղորդակցության նախարարը հայտարարել է, որ կիրակի օրը, երկրի հարավում գտնվող ռազմական կենտրոններից մեկի դեմ իրականացված հարձակման հետևանքով, սպանվել է մեկ բանակային և վեց ուրիշներ վիրավորվել են:

Հարձակումը տեղի է ունեցել Բրազիլիայի հետ սահմանամերձ Գրան Սաբանա զբոսաշրջային տարածքում:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ ուղղված Սպիտակ Տան լարվածություն առաջացնող քայլերը շարունակվում են:

Վերջերս, ԱՄՆ-ի հովանավորությամբ և Վենեսուելայի կառավարության դեմ իրականացված հեղաշրջեւմը ձախողվեց: