Արտասահմանի հովանավորությամբ, հարձակում է տեղի ունեցել Վենեսուելայի ռազմական կենտրոններից մեկի վրա
Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ կիրակի օրը երկրի ռազմական կենտրոններից մեկի դեմ իրականացված հարձակումը նախագծվել, կառավարվել ու հովանավորվել է արտասահմանյան ուժերի կողմից:
Վենեսուելայի հաղորդակցության նախարար Խորխե Ռոդրիգեզն ասել է.«Նախահարձակները վերապատրաստվել են Կոլումբիայի աշխարհազորայինների ճամբարում»:
Ռոդրիգեզը նշել է, որ հարձակվողները վայելում էին Բրազիլիայի նախագահ Ժայեր Բուլսունարոյի կառավարության հովանավորությունը:
Վենեսուելայի հաղորդակցության նախարարը հայտարարել է, որ կիրակի օրը, երկրի հարավում գտնվող ռազմական կենտրոններից մեկի դեմ իրականացված հարձակման հետևանքով, սպանվել է մեկ բանակային և վեց ուրիշներ վիրավորվել են:
Հարձակումը տեղի է ունեցել Բրազիլիայի հետ սահմանամերձ Գրան Սաբանա զբոսաշրջային տարածքում:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ ուղղված Սպիտակ Տան լարվածություն առաջացնող քայլերը շարունակվում են:
Վերջերս, ԱՄՆ-ի հովանավորությամբ և Վենեսուելայի կառավարության դեմ իրականացված հեղաշրջեւմը ձախողվեց: