Ֆրանսիայում գործադուլնաերի շարունակման հետևանքով, զբոսաշրջիկների համար անորոշ վիճակ է ստեղծվել
Ամանորյա արձակուրդներին զուգահեռ Ֆրանսիայում գործադուլների շարունակումը, Փարիզում զբոսաշրջիկների համար խնդիրներ է առաջացրել:
Ուրբաթ օրը, Ֆրանս 24 հեռուստաընկերության հաղորդմամբ, Ֆրնասիայում կենսաթոշակային համակարգի բարեփոխման դեմ բողոքների հետևանքով, որոնք մեկնարկել են դեկտեմբերի 5-ին, քաղաքների բնակիչներից բացի, զբոսաշրջիկները նույնպես ոտքով են հասնում իրենց նախատեսած վայրերը:
Ֆրանս 24-ին տված հարցազրույցում, զբոսաշրջիկներից մեկը նշել է, որ հանրային տրանսպորտի ոլորտի գործադուլների պատճառով, մեկ օրվա ընթացքում ոտքով 24 կմ. ճանապարհ է կտրել:
Զբոսաշրջիկները նույնպես զրկված են մետրոյից ու ավտոբուսներից օգտվելու հնարավորությունից: Նրանք ասում են. «Տքսիները շատ թանկ են հնարավոր չէ ամեն օր դրանցիցի օգտվել»:
Նույնիսկ օդանավակայան հասնելը, դարձել է լուրջ խնդիր իրենց երկրներ վերադարձող զբոսաշրջիկների համար: