Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորները» միացել են գործադուլավորներին
Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորները» միացել են գործադուլավորներին:
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլը շարունակվում է: Գործադուլի 24-րդ օրը մի շարք արհմիությունների կոչով որոշ քաղաքներում կապիտալիստական կարգերի դեմ բողոքող «դեղին բաճկոնավորները» միացել են գործադուլավորներին:
Փարիզում գործադուլավորներն իրենց ակցիան սկսել են երկաթուղու կայարանից:
Փարիզի հանրային տրանսպորտի բաժնի և երկաթուղու աշխատակիցները գործադուլի 24-րդ օրը, հայտնվել են ցույցերի առաջին շարքերում:
Փարիզում շաբաթ օրվա հանրահավաքն սկզբում անցկացվել է խաղաղ մթնոլորտում, իսկ վերջում ուղեկցվել լարվածությամբ:
Ֆրանսիայի անվտանգության ուժերը մայրաքաղաքում բախվել են գործադուլավորների հետ: Վեց բողոքարարներ ձերբակալվել են: