Ֆրանսիայում կոչ է արվել շարունակել ցույցերը նաև 2020 թվականին
Ֆրանսիայի Աշխատանքի հանընդհանուր կոնֆեդերացիայի նախագահը այդ երկրի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել համընդհանուր գործադուլին, ի նշան բողոքի կենսաթոշակային բարեփոխումների դեմ :
Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, Ֆրանսիայի Աշխատանքի հանընդհանուր կոնֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Մարթինզը 2020 թվականի առաջին օրն ընդգծել է.«Պետք է կտրականապես զգուշացնել կառավարությանը, ուստի բոլոր ֆրանսիացիներին կոչ ենք անում թողնել աշխատանքը և միանալ գործադուլավորներին»:
Մարթինսը հավելել է.«Սպասում եմ, որ ֆրանսիացներն անպայման մասնակցեն այս ակցիային»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2020 թվականի առիթով ունեցած իր ելույթում հայտարարել է, որ չնայած բողոքի ակցիաներին, կենսաթոշակային բարեփոխումներն իրագործվելու են:
Նախատեսված է հունվարի 9-ին Ֆրանսիայում զանգվածային ծավալուն ցույցեր ու գործադուլեր տեղի ունենան ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: