Ֆրանսիայում կոչ է արվել շարունակել ցույցերը նաև 2020 թվականին
https://parstoday.ir/hy/news/world-i115179-Ֆրանսիայում_կոչ_է_արվել_շարունակել_ցույցերը_նաև_2020_թվականին
Ֆրանսիայի Աշխատանքի հանընդհանուր կոնֆեդերացիայի նախագահը այդ երկրի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել համընդհանուր գործադուլին, ի նշան բողոքի կենսաթոշակային բարեփոխումների դեմ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2020 15:21 Asia/Tehran
  • Ֆրանսիայում կոչ է արվել շարունակել ցույցերը նաև 2020 թվականին

Ֆրանսիայի Աշխատանքի հանընդհանուր կոնֆեդերացիայի նախագահը այդ երկրի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել համընդհանուր գործադուլին, ի նշան բողոքի կենսաթոշակային բարեփոխումների դեմ :

Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, Ֆրանսիայի Աշխատանքի հանընդհանուր կոնֆեդերացիայի  նախագահ Ֆիլիպ Մարթինզը 2020 թվականի առաջին օրն ընդգծել է.«Պետք է կտրականապես զգուշացնել կառավարությանը, ուստի բոլոր ֆրանսիացիներին կոչ ենք անում թողնել աշխատանքը և միանալ գործադուլավորներին»:

Մարթինսը հավելել է.«Սպասում եմ, որ ֆրանսիացներն անպայման մասնակցեն այս ակցիային»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2020 թվականի առիթով ունեցած իր ելույթում հայտարարել է, որ չնայած բողոքի ակցիաներին, կենսաթոշակային բարեփոխումներն իրագործվելու են:

Նախատեսված է հունվարի 9-ին Ֆրանսիայում զանգվածային ծավալուն ցույցեր ու գործադուլեր տեղի ունենան ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: