ԱՄՆ-ում մահացել է ձերբակալված ֆրասիացի զբոսաշրջիկը
https://parstoday.ir/hy/news/world-i115194-ԱՄՆ_ում_մահացել_է_ձերբակալված_ֆրասիացի_զբոսաշրջիկը
Ներգաղթյալների դեմ ԱՄՆ-ի կառավարության կողմից կիրառվող խիստ միջոցները այս անգամ հանգեցրել են Ֆրանսիայի քաղաքացու մահվանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2020 09:48 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում մահացել է ձերբակալված ֆրասիացի զբոսաշրջիկը

Ներգաղթյալների դեմ ԱՄՆ-ի կառավարության կողմից կիրառվող խիստ միջոցները այս անգամ հանգեցրել են Ֆրանսիայի քաղաքացու մահվանը:

Ֆրանս Պրես գործակալության հաղորդմամբ ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության դեպարտամենտը մի հաղորդագրությամբ հայտարարել է.«ԱՄՆ-ի Ներգաղթի վարչության գործակալների կողմից ձերբակալված Ֆրանսիայի սևամորթ քաղաքացին մահացել է»:

ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության դեպարտամենտի հաղորդագրության մեջ ասված է.«Այս 40-ամյա տցամարդը Ֆրանսիայի քաղաքացի էր և կիրակի օրը մահացել է ԱՄՆ-ի հարավային շրջանում գտնվող Նոր Մեքսիկոյի հիվանդանոցներից մեկում:

ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության դեպարտամենտի հայտարարությամբ մահվան պատճառները կպարզվեն դիահերձումից հետո: