Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեղադրանք է հնչեցրել Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i115497-Ֆրանսիայի_ԱԳ_նախարարը_մեղադրանք_է_հնչեցրել_Իրանի_միջուկային_խաղաղանպատակ_ծրագրի_դեմ
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Իրանին մեղադրել է ՀԳՀԾ-ն խախտելով միջուկային զենք արտադրելու մտադրություն ունենալու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2020 12:37 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեղադրանք է հնչեցրել Իրանի  միջուկային խաղաղանպատակ ծրագրի դեմ

Ֆրանսիայի ԱԳ նախարարն Իրանին մեղադրել է ՀԳՀԾ-ն խախտելով միջուկային զենք արտադրելու մտադրություն ունենալու մեջ:

ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում, Ժան Իվ Լը Դրիանը նշել է. «Եթե Իրանը շարունակի խախտել միջուկային գործարքն ապա առաջիկա մեկ-երկու տարում ամենայն հավանականությամբ կկարողանա միջուկային զենք արտադրել»:

Նշելով, որ Թեհրանը խախտել է ՀԳՀԾ-ն, նա կրկնել է Իրանի խաղաղանպատակ միջուկային ծրագրի դեմ ուղղված սմեղադրանքները:

Հունվարի 5-ին, Իրանը հայտարարեց ՀԳՀԾ-ով սահմանված իր բոլոր պարտավորությունների դադարեցման մասին:

Իրանի այս քայլն արվեց ի պատասխան եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունների չկատարման: